-
22.11.2013|
11:42
Վերտառության հարցադրմամբ կուզեի հանրության ուշադրությանը ներկայացնել առաջին հայացքից անմեղ ու երկրորդական թվացող մի իրողություն, որը մեր ազգային շահերի տեսանկյունից խիստ վտանգավոր խութեր է պարունակում:
Ստորև ներկայացվող նմանատիպ հրապարակումները որպես թիրախ թշնամյաց ձեռքին հաճախ հրաշալիորեն օգտագործվում են մեր իսկ դեմ:
-
22.11.2013|
00:11
Պարոն նախագահ, շատ հաճախ պարգևներ, կոչումներ եք շնորհում։ Մենք այս փաստը դրական ենք գնահատում, բայց Հայաստանի Հանրապետությունում կա մի կղզի, որի մասին գրեթե բոլորը մոռացել են։ Այստեղ ապրում են 104 ցմահ դատապարտյալներ, որոնցից 35-ը նախկինում մահապատժի դատապարտվածներ են։
-
22.11.2013|
00:00
Երևանի սրտում հերթական զվարճանքի օբյեկտն է կառուցվում։ Այս անգամ Ավ. Իսահակյան 28 հասցեում, որը հայտնի էր որպես «Արմենպրեսի շենք»։ Այս շենքում են գտնվում «Հայաստան», «Անահիտ», «Լույս» հրատարակչությունները, «Նոյան տապան» գործակալությունը, Մամուլի վարչությունը և այլն։
-
21.11.2013|
19:59
«Հետաձգել կուտակային կենսաթոշակային ներդրումը, ո՛չ նոր համակարգին, ամո՛թ կառավարությանը, մեր հաշվին գումարներ է աշխատում». նման արտահայտություններն անթիվ էին, ինչպես նաև աննախադեպ էր բողոքողների քանակը։ Մոտ 300 մարդ պաշարել էին կառավարության շենքը և ուզում էին, ո՛չ պահանջում էին՝ լսել իրենց։
-
21.11.2013|
19:53
«Քայլենք առանց ծխախոտի», «Քո ընտրությունն առողջ միջավայրն է». ահա նման մակագրությամբ թռուցիկներով էին այսօր Հյուսիսային պողոտայում երիտասարդները դիմավորում անցորդներին։ Նոյեմբերի 21-ն աշխարհի շատ երկրներում հայտարարված է Չծխելու օր։ Օրվա առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր հանրային միջոցառում՝ «Ընտրի′ր քո ճանապարհը» կարգախոսով։
-
21.11.2013|
17:52
ԼՂՀ-ում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը եւ 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
-
21.11.2013|
17:46
Եկող տարի մեռելոցի վեց օր կա: Ոչ աշխատանքային օրեր: Ոչ մի անգամ մեռելոցին գերեզմանատուն չեմ գնացել, միշտ գնացել եմ այն ժամանակ, երբ հոգիս է դա ցանկացել: Կարծում եմ ինձ նման մարդիկ շատ են ու այս` կառավարական որոշմամբ ոչ աշխատանքային օրերը ոչ միայն անհասկանալի են ինձ նման մարդկանց համար, այլև խիստ անհարմար են ընդհանրապես հանրության կյանքը կազմակերպելու տեսանկյունից:
-
21.11.2013|
17:19
«ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին «Նովոստի Ամենիա» մամուլի ակումբում կազմակերպվեց «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկումը:
-
21.11.2013|
17:14
Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ արած և դրա հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը irates.am-ին տեղեկացրեց, որ առայժմ իրեն և որդուն չի հաջողվել տեսակցել Շանթի հետ, քանի որ քննչական մարմինն արգելել է:
-
21.11.2013|
15:37
Թվում էր, որ Հայաստանի իշխանությունները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ հասցրեցին թոթափել իրենց ուսերից քաղբանտարկյալ ունենալու ծանր բեռը և ազատ արձակեցին երկու տարուց ավել անազատության մեջ պահվող Տիգրան Առաքելյանին: Սակայն Տիգրանին ազատ արձակելուց չէր անցել քսան օր, երբ կալանավորվեցին Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանն ու իր ութ ընկերները: Չբավարավելով Շանթին ու իր ընկերներին կալանավորելով՝ դատարանի որոշմամբ Շանթ Հարությունյանին երեկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են հոգեբուժարան: